Բաղդադում Իրանի դեսպանը կանչվել է Իրաքի արտգործնախարարություն և նրան խիստ բողոքի նոտա է հանձնվել՝ Իրաքյան Քուրդիստանում Իրանի հրթիռակոծության առնչությամբ:
Այս մասին այսօր հայտնել է Իրաքի ԱԳՆ մամուլի խոսնակ Ահմեդ Ալ-Սահաֆ Al Arabiya-ին տված հարցազրույցում:
Ալ-Սահաֆը հավելել է, որ նման հարձակումները խախտում են Իրաքի տարածքային ամբողջականությունը։
Նրա խոսքով՝ այդ հարձակումները լուրջ վնաս են հասցրել քաղաքային ենթակառուցվածքներին և վնասում են բարիդրացիության սկզբունքին։
Հիշեցնենք, որ Իրաքն Իրանին մեղադրում է Իրաքյան Քուրդիստանը հրթիռակոծելու մեջ: Կա 13 զոհ, 58՝ վիրավոր՝ այդ թվում կանայք և երեխաներ: