Լիբանանի խորհրդարանը չի կարողացել պետության նոր նախագահ ընտրել: Գործող նախագահ Միշել Աունի լիազորություններն ավարտվելու են հոկտեմբերի 31-ին:
Երեկվա նիստում ամենաշատ ձայները ստացել է Միշել Մուավադը՝ 122 պատգամավորից 36 ձայն: 11 պատգամավորներ քվեարկել էին Սալիմ Էդդեի օգտին: Մինչդեռ 63 պատգամավոր չէր քվեարկել որևէ թեկնածու համար:
Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին հայտնել է, որ գումարվելու է ևս մեկ նիստ, երբ նախագահի պաշտոնում թեկնածուի շուրջ կոնսենսուսի կգան:
Ուշագրավ է, որ եթե թեկնածուի շուրջ միասնական դիրքորոշում չձևավորվի, նախագահի պաշտոնը թափուր կմնա Միշել Աունի լիազորությունների ավարտից հետո: