Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար. Լավրով

245

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդներին օգտագործելու հնարավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Լավրովը նաև ընդգծել է Անկախ պետությունների համագործակցության աջակցության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար: