Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը հոկտեմբերի 6-ին Մոսկվայում կմասնակցի Կասպյան տնտեսական երկրորդ համաժողովին, որը կանցկացվի մերձկասպյան երկրների վարչապետների ներկայությամբ։ Տեղեկությունը փոխանցում է իրանական ISNA պետական լրատվամիջոցը:
Ըստ աղբյուրի՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ որպես մերձկասպյան երկրներ, երկկողմ և բազմակողմ քննարկումներ են ունենալու նավթի, գազի, էներգետիկայի, տրանսպորտի, գիտության, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության ոլորտներին առնչվող հարցերի շուրջ։