Sabah. Ի՞նչ ուղերձներ է Էրդողանը հղելու Փաշինյանին Պրահայում

345

Պրահայում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:  Այդ մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Sabah» լրատվամիջոցը, որը «Էրդողանի խոսափողը» լինելու համբավն ունի։

Ըստ աղբյուրի՝ Էրդողանը Փաշինյանին ուղերձներ կհղի՝ կապված Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններիս հանդիպումները տեղի ունենան ոչ թե երրորդ երկրներում, այլ Թուրքիայում և Հայաստանում:

Ակնկալվում է, որ Էրդողանը նաև կխոսի Հայաստանի ու Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության պայմանագիր կնքելու հարցերի շուրջ: 

Ըստ «Sabah»-ի՝ սպասվում է, որ Էրդողանի օրակարգում կլինի նաև «Զանգեզուրի միջանցքի» հնարավորինս արագ կյանքի կոչելու հարցը: