Դոհայի Դրոշների հրապարակում բարձրացվել է ՀՀ դրոշը. լուսանկար

140

Հոկտեմբերի 4-ին Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը մասնակցել է Դոհայի Դրոշների հրապարակի բացման և Կատարի ու երկրում հավատարմագրված 119 պետությունների դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությանը։ Տեղեկությունը փոխանցում է Կատարում ՀՀ դեսպանությունը:

Միջոցառմանը ներկա էին Կատարի Պետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, Կատարի արտգործնախարար շեյխ Մուհամմադ բն Աբդուլռահման Ալ-Թանին, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Պետական դրոշների բարձրացումից զատ հրապարակում տեղադրվել են նաև երկրների, այդ թվում՝ Հայաստանի մասին հակիրճ փաստեր պարունակող ճանաչողական պաստառներ։