Իրանի նախագահի տեղակալը մեկնել է Մոսկվա

146

Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհհամադ Մոխբերի գլխավորած պատվիրակությանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Կասպից ծովի առափնյա երկրների տնտեսական երկրորդ համաժողովին։ Տեղեկությունը փոխանցում է IRNA-ն։

Օդանավակայանում  Մոխբերը հայտարարել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը Իրանի կառավարության ռազմավարությունն է։

Նրա խոսքով՝ այս համատեքստում Ռուսաստանը հատուկ տեղ ունի։