Երկար դադարից հետո Իսրայելում նշանակվել է Թուրքիայի նոր դեսպան

168

Շաքիր Օզքան Թորունլարը նշանակվել է Իսրայելում Թուրքիայի դեսպան։ Տեղեկությունը հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին։

Թորունլարը ղեկավարել է Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը, իսկ  2010-2014թթ․ եղել է Պաղեստինում Թուրքիայի դեսպանը։

Նշենք, որ Իսրայելը և Թուրքիան վերջերս են կարագավորել դիվանագիտական հարաբերությունները։ Սեպտեմբերին Իրիթ Լիլիանը, ով Անկարայում Իսրայելի ժամանակավոր հավատարմատարն էր, նշանակվել է դեսպանի պաշտոնում։

Հիշեցնենք, որ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումի հետո Իսրայելում մտավախություն կար, որ Թուրքիայի դեսպան կարող էր նշանակել Ուֆուք Ուլութաշին, ով արտգործնախարարության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է և ընկալվում է որպես հակաիսրայելական գործիչ: