Թուրքիայում փորձում են ստեղծել Իրանի ադրբեջանցիների կառավարություն

262

Իրանում հակակառավարական բողոքի ցույցերին զուգահեռ սոցիալական ցանցերում մի հայտարարություն է տարածվել, համաձայն որի՝ նախատեսվում է ստեղծել «Հարավային Ադրբեջանի ժամանակավոր ազգային ժողով»:

Ըստ տարածված հայտարարության՝ արդեն մեկնարկել են կառավարության ստեղծման աշխատանքները։

Մասնավորապես նշվել է, որ հոկտեմբերի 1–ին Անկարայում «Հարավային Ադրբեջանի» քաղաքական ակտիվիստները հավաքվել են և որոշել են ստեղծել «Հարավային Ադրբեջանի ժամանակավոր ազգային ժողով»:

Ժամանակավոր ժողովը կանոնակարգ կունենա մեկ ամսվա ընթացքում, իսկ անդամների թիվը կլինի 91-ից 101 հոգի։

Նշենք, որ «Հարավային Ադրբեջան» անվանումն օգտագործելով՝ հեղինակները նկատի ունեն Իրանի Ատրպատական նահանգը, որի բնակչության զգալի մասը թյուրքախոս իրանցիներ են։