Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

124

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:Հայկական կողմը կորուստներ չունի:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: