Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ

56

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ զրուցակիցները քննարկել են Պրահայում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն իրականացվելիք ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր: