«Հզոր Իրան» կարգախոսը կրող զորավարժությունը մեկնարկելու է այսօր

65

ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Ալի Աքբար Փուրջամշիդիանը հայտարարել է, որ երկրի հյուսիս-արևմուտքում անցկացվող «Հզոր Իրան» կարգախոսը կրող զորավարժությանը ԻՀՊԿ ցամաքային ուժերի լուրջ վարժանքներից է:

«Հայաստանն ու Ադրբեջանն Իսլամական հանրապետության համար սպառնալիք չեն, բայց այնտեղ տեղի ունեցող որոշ զարգացումներ սպառնալիք են»,- հավելել է Փուրջամշիդիանը:

Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասում Իսրայելի ներկայությունը սպառնալիք է տարածաշրջանի ժողովուրդների համար և այդ հարցը չպետք է անտեսել։

Այս համատեքստում զինվորականը շեշտել է, որ տարածաշրջանի սահմանները չպետք է փոխվեն և որ օտար ուժերի ներկությունը անընդունելի է:

«Ցանկացած զորավարժություն, որն անցկացվում է, ուղերձ ունի, մենք խաղաղության ենք ձգտում և եթե մենք անտարբեր լինենք, այս տարածաշրջանում անկայունություն կհաստատվի։ Եթե հակասություն էլ կա, չպետք է պատերազմի միջոցով լուծվի․ խնդիրները հնարավոր է երկխոսությամբ և փոխգործակցությամբ կարգավորել»:

Նշենք, որ զորավարժության հիմնական փուլը մեկնարկելու է այսօր և անցկացվում է Արդաբիլ և Արևելյան Ատրպատական նահանգներում։