Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ փոխնախագահի Թուրքիա այցի և ԹՀ նախագահի ու այլ պաշտոնյաների հետ բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայի հյուսիս-արևելքի հարցով: Ըստ ԹՀ ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետևյալ համաձայնություններն են ձեռք բերվել.
- Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտին նախևառաջ պետք է Թուրքիայի վերահսկողության տակ լինի:
- Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներից» (YPG) հավաքվելու է ծանր զինտեխնիկան և 120 ժամվա ընթացքում Սիրիային հյուսիսից քրդական ուժերի դուրսբերման համար Թուրքիան ժամանակավորապես դադարեցնում է գործողությունները:
- Քրդական ուժերի դուրսբերումից հետո գործողությունն ավարտվելու է, ինչից հետո պատժամիջոցները հանվելու են: