Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ-ում իրանական մեքենաներ արտադրելու առնչությամբ

83

Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության գիծ հիմնելու վերաբերյալ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին հայտնել է Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը:

Փեյմանփաքը մանրամասնել է, որ այս առնչությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրանական ավտոարտադրողի և հայ գործարարի միջև, ովքեր պատրաստակամություն են հայտնել հետամուտ լինել այս նախագծի իրականացմանը։