Մեկամյա քաղաքական փակուղուց հետո Իրաքը նոր նախագահ ունի

91

Այսօր Բաղդադի Աս-Սալամ պալատ է ժամանել Իրաքի նորընտիր նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը, որպեսզի ստանձնի նախագահական իր լիազորությունները:

Հեռուստատեսությամբ ցուցադրված ելույթում Ռաշիդը հայտնել է, որ շուտով կհայտարարի աշխատանքային իր ծրագրի մասին:

Նորընտիր նախագահն ընդգծել է իր վճռականությունը՝ Իրաքի և հարևան երկրների միջ հավասարակշռված հարաբերություններ հաստատելու առնչությամբ: Նա նաև հույս է հայտնել, որ նոր կառավարությունը կձևավորվի որքան հնարավոր է շուտ:

Նշենք, որ Աբդուլ Լատիֆի երդմնակալության արարողությունը տեղի էր ունեցել դեռևս նախորդ շաբաթ: Նա նախագահ էր ընտրվել՝ ստանալով խորհրդարանի 162 պատգամավորներ աջակցությունն՝ առաջ անցնելով գործող նախագահ Բարհամ Սալիհից:

Հարկ է նշել, որ Իրաքում խորհրդարանական ընտրությունները կայացել էին դեռևս անցյալ տարի հոկտեմբերի 10-ին: Սակայն մեկ տարվա ընթացքում քաղաքական ուժերը ձախողում էին թե՛ կառավարության ձևավորման, թե՛ նախագահի ընտրության գործընթացը: