Հայկական կողմի քայլերը կրում են բացառապես պաշտպանական բնույթ. ՀՀ ՊՆ-ը՝ Վարդենիսի ուղղությամբ հրետնային միջոցների առկայության մասին

77

Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունն՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությանն այն մասին, որ հոկտեմբերի 16-ի օրվա երկրորդ կեսին նկատվել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դեմ տեղակայված 4 միավոր հրետանային կայանքներ:

«Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ:

Հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, և ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները: Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: