Եթե Իսրայելը սպառազինություն ուղարկի Ուկրաինային, ապա երկու երկրների միջև հարաբերությունները կկործանվեն. ՌԴ նախկին նախագահ

100

Այսօր Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ եթե Իսրայելը սպառազինություն ուղարկի Ուկրաինային, ապա Իսրայելի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կվատթարանան:

«Կարծես թե Իսրայելը սպառազինություն է մատակարարելու Կիևին: Շատ անխոհեմ քայլ է: Դա կկործանի մեր երկրների միջև առկա դիվանագիտական հարաբերությունները»,- Telegram-ում գրառում է կատարել Մեդվեդևը։

Այս գրառմանը նախորդել էր իսրայելցի նախարարի կոչը՝ ռազմական աջակցություն ուղարկել Ուկրաինային:

Նշենք, որ Մեդվեդևը ներկայումս զբաղեցնում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը: