Էրդողանն ու Ալիևը մասնակցել են Կովսականի միջազգային օդանավակայանի բացմանը

91

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը և Իլհամ Ալիևը հինգշաբթի մասնակցել են Արցախի օկուպացված տարածքում Կովսականի (Զանգելանի) միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։

Թուրքական Anadolu-ն գրել է, որ օդանավակայանը կառուցվել է մեկուկես տարվա ընթացքում թուրքական ընկերությունների մասնակցությամբ: Նախագահներին հանձնվել են օդանավակայանի խորհրդանշական բանալիները։

Հաղորդվում է, որ օդանավակայանը կարող է ընդունել բոլոր տեսակի օդանավեր, ներառյալ՝ ծանր լայնաֆյուզելյաժային ինքնաթիռներ։ Թռիչքուղին կազմում է 3000մ երկարություն և 60մ լայնություն։ Տերմինալը կարող է ժամում սպասարկել 200 ուղևորի։