ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնիի և Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի ուղեկցությամբ՝ Իսրայելի արտգործնախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի և Արևմտյան Բալկանյան երկրների վարչության ղեկավար Սիմոնա Հելպերինը և Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրեն Միխալ Հերշկովիցը նոյեմբերի 8-ին այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան:
Տեղեկությունը հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից (ՀՑԹԻ):
Ըստ աղբյուրի՝ հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման հակիրճ պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: