Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Էհսան Խանդուզին կարևորել են երկու երկրների միջև 3 մլրդ դոլարի առևտրի իրականացումը:
Երկկողմ հանդիպման ժամանակ նախարարներն ընդգծել են նաև ապրանքների փոխանակման ծավալը 3 միլիարդ տոննայի հասցնելու կարևորությունը:
Կողմերը կարևորել են ֆինանսական, բանկային և առևտրային, ինչպես նաև մաքսային հարաբերությունների զարգացումն ու դյուրացումը: