Վրաստանի և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել

84

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր պաշտոնակից Ալի Ասադովի հետ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարությունը:

Կողմերը շնորհավորանքներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Հաղորդվել է, որ այս տարվա դեկտեմբերին Թբիլիսիում անցկացվելու է վրաց-ադրբեջանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ, որին ևս մեկ անգամ Վրաստանի ղեկավարը հրավիրել է Ադրբեջանի վարչապետին։