Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում քննարկել է Սիրիայի և Թուրքիայի միջև վերջին զարգացումները: Տեղեկությունը փոխանցում է tasnim գործակալությունը:
Աբդոլլահիանը նշել է, որ Իրանն ըմբռնում է Անկարայի մտահոգությունները, սակայն ռազմական գործողությունները ոչ միայն չեն օգնելու խնդրի կարգավորմանը, այլև ավելի են սրելու իրավիճակը:
Նա շեշտել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել խնդրի քաղաքական կարգավորման համար: