2020 թվականի փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, «Հայարտուն» կրթամշակույթային կենտրոնը կազմակերպելու է այցելություն և ծաղիկների խոնարհում Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հանգչող Ամենայն Հայոց բանաստեղծի գերեզմանին: Aliq.ge-ի հաղորդմամբ՝ վաղը կկատարվի նաև հոգեհանգստյան կարգ:
Այնուհետև տեղի կունենա երջանկահիշատակ Անահիտ Բոստանջյանի նախաձեռնությամբ վիրահայության շրջանում սկիզբ դրված և ավանդական դարձած միմյանց գրքեր նվիրելու արարողությունը:
Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» և «Հայարտուն», գիտամշակութային և երիտասարդական կենտրոնները և «Կամուրջ» գրական-հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում են բոլորին: