Հաֆթարի ուժերը հայտարարել են Տրիպոլիի ափերի մոտ թուրքական նավ խոցելու մասին

647

Գեներալ Խալիֆե Հաֆթարի հրամանատարության տակ գործող «Լիբիայի ազգային բանակը», հայտարարություն է տարածել առ այն, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մոտակայքում թուրքական նավ են խոցել:

 «Լիբիայի ազգային բանակի» ֆեյսբուքյան էջում արված հայտարարությանը մեջ նշվել է, որ թուրքական նավը զենք և զինամթերք է տեղափոխել Լիբիա:

Հիշեցնենք, որ Լիբիայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2011թ․՝ երկիրը շուրջ 40 տարի ղեկավարած Մուամմար ալ-Քադդաֆիի իշխանության տապալումից հետո։ Այսօր երկրում փաստացի երկիշխանություն է․ երկրի արևմտյան հատվածը՝ Տրիպոլի մայրաքաղաքով, ղեկավարում է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը, որին ճանաչում են ՄԱԿ-ը, արևմտյան երկրները, Թուրքիան և Կատարը։ Երկրի արևելյան մասը գտնվում է Լիբիական ազգային բանակի վերահսկողության ներքո։ Ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների՝ Հաֆթերին աջակցում են Ռուսաստանը, Եգիպտոսը և ԱՄԷ-ն։