Եգիպտոսում փորձել են գողանալ Ռամզես II-ի արձանը

55

Եգիպտոսի իշխանությունները ձերբակալել են երեք մարդու, ովքեր փորձել են գողանալ Ռամզես II փարավոնի՝ 10 տոննա կշռող արձանը։

Ինչպես տեղեկացնում է Aljazeera-ն, նշյալ անձինք ձերբակալվել են Ասուան քաղաքի հարավում գտնվող հնագիտական վայրում: Նրանք մեղադրվում են տարածքում «հնություններ պեղելու» փորձ ծրագրելու մեջ: Եգիպտոսի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու հանցագործության մեջ ներգրավված մյուս մեղադրյալներին:

Ասուանի հնությունների վարչությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ արձանի հնագիտական արժեքն ապացուցվել է և այն վերագրվում է Ռամզես II փարավոնին: Արձանը կշռում է մոտավորապես 10 տոննա:

Նշենք, որ Ռամզես II-ը Եգիպտոսի 19-րդ դինաստիայի ամենահայտնի փարավոններից մեկն էր: Նա գահակալել է 67 տարի։ Ռամզես II-ը հայտնի էր բեղմնավոր շինարարական գործունեությամբ: Նա հրամայել էր տաճարներ կառուցել Եգիպտոսում: