Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան

39

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ հունվարի 12-ին, աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Նախատեսվում է նաև երկու երկրների վարչապետների առանձնազրույց: