Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով

58

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով, և անհրաժեշտ չի լինի ներկայացնել անձնագիր։

«Հարևան Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Ճիշտ այդպես արտացոլված է Կառավարության ծրագրում։ Գործնականում ևս ամենատարբեր մակարդակներում կան ինտենսիվ շփումներ բոլոր գերատեսչությունների միջև»,- նշել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում այս որոշումը, սակայն, ըստ նրա, կարող են որոշակի ռիսկեր առաջացնել, որոնց ուղղությամբ վրաց գործընկերների հետ արդյունավետ աշխատանք կտարվի։

«Հաճույքով նշեմ, որ այսօր սպասում ենք Վրաստանի պատվիրակությանը՝ վարչապետ Իրակլի Ղարբաշվիլի գլխավորությամբ: Երևանում տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջկառավարական հերթական նիստը։ Այս նիստի շրջանակներում հույս ունենք նաև այս համաձայնագիրը ստորագրել»,- ասաց ՀՀ վարչապետը։