Իրանը վստահեցրել է, որ դժվարին ժամանակներում կմնա Լիբանանի բարեկամը

78

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է համագործակցել Լիբանանի հետ տնտեսության, առևտրի և էներգետիկայի ոլորտներում։

Ըստ IRNA-ի՝ այս մասին հայտարարել է  Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Բեյրութում լիբանանցի մի շարք քաղաքական ու մշակութային գործիչների հետ հանդիպմանը Ամիր Աբդոլլահիանը վստահեցրել է, որ Թեհրանը կմնա Լիբանանի բարեկամը դժվարին ժամանակներում։

Նա ընդգծել է, որ լիբանանյան քաղաքական կուսակցությունները բավականաչափ կոմպետենտ են՝ առանց արտաքին միջամտության իրենց երկրի նախագահին ընտրելու համար: