Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա

65

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Թուրքիա:

Ինչպես հաղորդում է IRNA-ն, Աբդոլլահիանը թուրք պաշտոնյաների հետ կքննարկի և մտքեր կփոխանակի երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ։

Նշենք, որ Աբդոլլահիանը մինչև Թուրքիա այցելելը նախորդ շաբաթ աշխատանքային այցեր էր ունեցել Լիբանան և Սիրիա։