«Մնա՛ ուժեղ, Արցախ». հայ թենիսիստի գրառումը բողոքի մեծ ալիք է առաջացրել Ադրբեջանում

56

Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պարզաբանել է, թե ինչու է Ավստրալիայի բաց առաջնությունում տարած նախորդ երկու հաղթանակներից հետո տեսախցիկի վրա գրություններով աջակցություն հայտնել Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին։

«Բազմիցս ասել եմ, որ հարգում և գնահատում եմ իմ արմատները։ Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ներկայացնում եմ Ռուսաստանը, բայց հորս և մորս կողմից ունեմ հայկական արյուն։ Ցանկանում եմ որևէ կերպ աջակցել, հավատ և ուժ տալ նրանց»,- Խաչանովի խոսքը մեջբերում է Sports.ru-ն։

Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո հայ թենիսիստը դարձյալ գրություն է թողել տեսախցիկին․ «Շարունակե՛ք հավատալ մինչև վերջ։ Մնա՛ ուժեղ, Արցախ»։

Կարեն Խաչանովը 1/16 եզրափակիչում հաղթանակից հետո էր առաջին անգամ անդրադարձել Արցախի շրջափակմանը։