ՀՀ դեսպանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետին

20

Հունվարի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ: Տեղեկությունը տարածել է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել քույր քաղաքներ Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցությանը, կարևորվել է երկու մայրաքաղաքներում մշակութային տարբեր համատեղ միջոցառումների անցկացումը։