Հաջորդ շաբաթ Բլինքենը կայցելի Իսրայել

16

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Իսրայել և Արևմտյան ափ՝ Իսրայելի և Պաղեստինի ղեկավարության հետ հանդիպելու համար: Այս մասին The Times of Israel-ին հայտնել է պաղեստինցի պաշտոնյան:

Ըստ նրա՝ Բլինքենը նախքան Արևմտյան ափ այցելելն Իսրայելում է հանդիպումներ ունենալու, ապա հանդիպելու է Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասի և նրա գլխավոր օգնականի հետ:

Պետքարտուղարի այցի մասին առաջին անգամ հայտնել է իսրայելական Haaretz-ը: ԱՄՆ պաշտոնյան նույնպես հաստատել էր Բլիքենի այցի մասին, սակայն հստակ ամսաթիվ չէր նշել:

Նշենք, որ Բլինքենը լինելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան, ով այս ամիս կայցելի Իսրայել: Ավելի վաղ՝ երկու շաբաթ առաջ Իսրայել էր ժամանել Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: