ՌԴ-ն շարունակում է բարդ աշխատանք տանել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ երկխոսության հարցում․ Պեսկով

32

Ռուսաստանը շարունակում է շատ տքնաջան և բարդ աշխատանք տանել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ երկխոսության գործում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը՝ որպես երկու տարի առաջ ստորագրված եռակողմ համաձայնագրերի և փաստաթղթերի կողմերից մեկը, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է շատ ու շատ քրտնաջան և բարդ աշխատանքը և Հայաստանի, և Ադրբեջանի հետ», — նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում համամիտ են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչին՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը առևտրային երթևեկության համար։