Ղարիբաշվիլին հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանի հետ

35

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի հետ։

Ղարիբաշվիլին շնորհավորել է դիվանագետին նոր պաշտոնի նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել։ Հանդիպմանը ընդգծվել է, որ Վրաստանը և Հայաստանը սերտ բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ ունեն, և հույս է հայտնել, որ ապագայում տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցություն կիրականացվի։

Նշենք, որ Գիորգի Շարվաշիձեն տարբեր պաշտոններ է զբաղեցրել կրթության և գիտության նախարարությունում, այդ թվում՝ առաջին փոխնախարար։ Շարվաշիձեն մանկավարաժական գիտությունների թեկնածու է, և 2016-2022 թվականներին եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորը։