Մեր նարատիվներում պետք է քայլ առ քայլ, բայց հնարավորինս ազատվենք թյուրքական ձևակերպումներից. փորձագետ

90

#Ադրբեջանի նախաձեռնած #Քաշաթաղի միջանցքի արգելափակման գործողության արդյունքում աշխարհն ավելի շատ լսեց #Արցախ տեղանունը, քան երբևէ։ Սա շատ կարևոր իրողություն է Արցախի սուբյեկտայնության բարձրացման տեսանկյունից և պետք է առանձնահատուկ ուղեգծի վերածվի հայկական կողմերի համար Արցախի թեման միջազգային հարթակներում բարձրաձայնելիս և ոչ միայն։

Հայկական պատմական տարածքի, նրա բնիկ հայ բնակչության արդարացի պայքարի առաջմղման հարցում թշնամական ծրագրերը կոտրելու գործում կարևոր զենք է նաև հայկական ինքնության լիարժեք ամբողջացումը։

Որպես օրինակ՝ առնվազն տրամաբանական առումով ոչ միանշանակ է ընկալվում «Լեռնային Ղարաբաղի (ասել է, թե՝ թյուրքական անվանումով տարածքի) հայ ժողովրդի ինքնորոշման իրավունք» և հարակից այլ ձևակերպումները։ Մեր նարատիվներում պետք է քայլ առ քայլ, բայց հնարավորինս ազատվենք թյուրքական ձևակերպումներից։

Արմեն Պետրոսյան