Թուրք քաղաքական գործիչ. «Թուրքիան հինգից վեց ամսում դուրս կգա ՆԱՏՕ-ից»

88

Թուրքիան կարող է հինգ-վեց ամսից դուրս գալ ՆԱՏՕ-ից։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի սոցիալիստական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջաքը։

«ՆԱՏՕ-ն իր սшդրանքներով մեզ ստիպում է դա անել։ Փորձելով մեզ դուրս հանել մեր հարեւան Հունաստանի դեմ, ինչպես նաև ներքաշել Մերձավոր Արևելքի հորձանուտը։»,- ասել է Սանջաքը:

Նա նաև նշել է, որ վերջին հարցումները ցույց են տվել, որ Թուրքիայի բնակչության առնվազն 80%-ը վստահ է, որ ԱՄՆ-ն այն երկիրն է, որը թշնшմական և ապակառուցողական քաղաքականություն է վարում Թուրքիայի նկատմամբ:

«Վերջին շրջանում թուրք ժողովուրդը սկսել է համակրել Ռուսաստանին և Պուտինին», – նշել է Սանջաքը։

Հատկանշական է, որ ավելի վաղ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին անդրադառնալով Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին, նշել էր.

«Եթե կա որևէ մեկը, ով ցանկանում է քննարկել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, խնդրեմ։ Մենք այս աշխարհ չենք եկել ՆԱՏՕ-ի հետ, և չենք էլ մեռնի առանց ՆԱՏՕ-ի:

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունների ֆոնին 2022 թ. մայիսի 18-ին ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարին հայտեր էին ներկայացրել դաշինքին անդամակցելու վերաբերյալ։ Այս պահին ՆԱՏՕ–ում Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չի վավերացրել 30-ից միայն երկու երկիր` Հունգարիան և Թուրքիան։

Թեև Մադրիդում կայացած բանակցություններից հետո Թուրքիան համաձայնել է աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, սակայն առաջ է քաշել մի շարք պահանջներ.