Լիբանանում Արցախին զորակցող հավաք է իրականացվել. լուսանկար

32

Այսօր Լիբանանում ի աջակցություն Արցախի հավաք են կազմակերպել: Այս մասին տեղեկանում ենք Լիբանանի խորհրդարանի ՀՅԴ-ական պատգամավոր Հակոբ Բագրատունու ֆեյսբուքյան էջից:

Հավաքը կազմակերպվել է այսօր՝ հունվարի 25-ին Բուրջ Համուդում «Արին» կենտրոնի դիմաց: Այն իրականացվել է Սոցիալ դեմոկրատ-հնչակյան, Ռամկավար ազատական և Հայ հեղափոխական դաշնակցության կուսակցությունների աջակցությամբ:

Հավաքը կրում էր «Արցախին զորակցող հավաք. Ընդդեմ Արդբեջանի կողմից իրականացվող հայաթափման արշավին» խորագիրը: Մասնակիցները ծածանում էին Հայաստանի և Արցախի դրոշները, նրանց ձեռքին Արցախին աջակցող պաստառներ էին: Հավաքին մասնակցում էին հայկական ավանդական կուսակցությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, հայկական վարժարանների աշակերտներ և այլ հայրենակիցներ: