Աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ Քիոմարս Յազդանփանահը ISNA-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Լաչինի միջանցքի փակմանը, հայտարարել է, որ Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի զբաղվածությունից և Թուրքիայի ու ԱՄՆ աջակցություններից, հակառակ դեպքում նման գործողությունների կարողություն նա չուներ:
«Ադրբեջանի առաջնորդների այս գործունեությունը Կովկասում ատելության սերմեր կցանի, որն ի վերջո հենց նրանց կկլանի։ Չկասկածեք, որ եթե մի օր Հայաստանը հզորանա, գետնին կհավասարեցնի Ադրբեջանին իր բոլոր ներկա ու նախկին վարքագծի պատճառով»։ Փորձագետը նաև շեշտել է, որ եթե ՌԴ-ն ավելի լուրջ արձագանքեր իրադրությանը, Բաքուն նման վարքագիծ թույլ չէր տա, բայց քանի դեռ Մոսկվան ուկրաիանական ճգնաժամով է զբաղված, մյուս տարածաշրջաններին ավելի քիչ ուշադրություն է դարձնելու:
Եթե Լաչինի ճապարահը շարունակի փակ մնալ, դա հայերի ցեղասպանություն է նշանակելու, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից:
Պետք է ռուսներին նախազգուշացնել նման հետևանքների մասին: Տարածաշրջանի ժողովրդի և շրջափակման մեջ գտնվող 120 հազար հայերի նկատմամբ Ալիևի և այս երկրի մյուս պարագլուխների պահվածքը ոչ մի կերպ չի կարելի արդարացնել և հանդուրժել, և եթե քայլեր չձեռնարկվեն, այս տարածաշրջանում լուռ մահ է լինելու»,- նշել է նա։