Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կարգադրությամբ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով առողջապահության նախարարությունում հանձնաժողով է ձևավորվել: Այս մասին հայտնել է Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբին:
Իրանի պետական «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղոմում արձանագրված երկու հիվանդի մահվան դեպքից հետո որոշում է կայացվել նահանգում փակել բոլոր համալսարաններն ու դպրոցները:
Ղոմ նահանգը (կենտրոնական քաղաքը՝ Ղոմ) գտնվում է մայրաքաղաք Թեհրանի հարավում՝ 140 կմ հեռավորության վրա: Նահանգի բնակչությունը կազմում է շուրջ 1 մլն. 202 հազար: