Իրանի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը

226

Թեհրանում Ուկրաինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Իրանի ԱԳՆ: Տեղեկությունը փոխանցում է իրանական IRNA-ն:

Նրանից բացատրություն են պահանջել Սպահանում ՊՆ արտադրամասի վրա հարձակման վերաբերյալ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի հայտարարության առնչությամբ:

Նշենք, որ ուկրաինացի պաշտոնյան թվիթերում գրել էր, որ հարձակումը հնարավոր է՝ պայմանավորված է Իրանի կողմից ՌԴ-ին ցուցաբերվող աջակցությամբ:

«Ուկրաինան ձեզ զգուշացրել էր»,- նշել էր նա: