Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը միջոցներ է ձեռնարկում Իրանի որոշ զինատեսակների մշակման դեմ՝ այլ մանրամասներ չհաղորդելով:
«Կարծում եմ, որ միակ ճանապարհը, որով կարող եք դադարեցնել կամ ետ պահել միջուկային զենք ստանալուց, տնտեսական պատժամիջոցների համակցությունն է, սակայն, ամենակարևորը, ռազմական սպառնալիքն է», – CNN-ի հետ զրույցում նշել է Նեթանյահուն:
Նեթանյահուն, սակայն, հրաժարվել է հաստատել կամ հերքել, թե արդյոք Իսրայելն է կանգնած վերջին օրերին Սպահանում պաշտպանության նախարարության արտադրամասերից մեկի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների ետևում:
«Ես երբեք չեմ խոսում կոնկրետ գործողությունների մասին… և ամեն անգամ, երբ Մերձավոր Արևելքում ինչ-որ պայթյուն է տեղի ունենում, Իսրայելին են մեղադրում կամ պատասխանատու համարում. երբեմն մենք պատասխանատու ենք, երբեմն՝ ոչ», – ասել է Նեթանյահուն: