Ադրբեջանցի հեռուստահաղորդավարը վիրավորել է Իրանի հոգևոր առաջնորդին

369

Գանձակում (Գյանջայում) և հարակից տարածքներում հեռարձակվող ադրբեջանական «Kepez TV» հեռուստաալիքի եթերում վարկաբեկել են Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին:

Մասնավորապես, հեռուստաալիքի հաղորդավարուհին համեմատականներ է անցկացրել Իրանի և Հայաստանի միջև՝ մեղադրելով «արյունահեղության» մեջ: Նա անգամ վիրավորանքներ է հնչեցրել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հասցեին՝ նրան անվանելով «շուն», «դավաճան» և «արնախում»։

«Նրանք մոռացել են, որ շների հաչոցը վախեցնում է միայն կատուներին։ Իսկ ձեզ վախեցնում է Բոզքուրթը [խմբ.՝ գորշ գայլը՝ պանթյուրքիստների խորհրդանիշ]»,- եթերի ավարտին սպառնացել է հաղորդավարուհին:

Նշենք, որ Ադրբեջանի կողմից իրականացվող հակաիրանական քարոզչության նման դրսևորումն իր տեսակով առաջինը չէ: Ավելի վաղ ադրբեջանցի հաղորդավարները հայտնի երգեր են կատարել՝ ձևափոխելով դրանք և հակաիրանական բնույթ տալով: Նման արշավներին օգտագործվել են նաև անչափահաս երեխաները: