Սա «սիոնիստական» ինքնաթիռները թիրախավորելու լավագույն հնարավորությունն է. Իրանի ԶՈւ ԳՇ պետը՝ ստորգետնյա բազայի բացման մասին

124

Եթե աշխարհի որևէ երկրի ռազմական հենակետ օգտագործվի Իրանի վրա հարձակվելու համար, ապա այդ հենակետերը ծանր հարձակման կենթարկվեն: Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին բանակի ռազմաօդային ուժերի առաջին ստորգետնյա բազայի բացման արարողության ժամանակ:

«Սիոնիստական ռեժիմը հեռու է մեր երկրից և նրանց ինքնթիռները պետք է օդում լիցքավորվեն, սա այդ ինքնաթիռները թիրախավորելու լավագույն հնարավորությունն է»,- ասել է Բաղերին՝ անդրադառնալով Իսրայելից հնչող սպառնալիքներին:

Բաղերիի խոսքով՝ Իսրայելը փորձում է օգտագործել շրջակա երկրների բազաները:

«Այդ երկրները բռնել են իսլամական աշխարհին դավաճանելու ուղին՝ իրենց հարաբերությունները կարգավորելով սիոնիստական ռեժիմի հետ՝ չիմանալով, որ այդ հարցը ներառված է Իրանի ռազմավարությունում»,- զգուշացրել է Իրանի ԶՈՒ ԳՇ պետը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ կայացել է Իրանի ռազմաօդային ուժերի առաջին ստորգետնյա բազայի բացման արարողությունը: