Երեկ Լիբանանի Հերմել շրջանում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Լիբանանի երկրաֆիզիկայի ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ ցնցումը գրանցվել է երեկ երեկոյան ժամը 20:58-ին Հերմել շրջանից 5 կմ հարավ: Երկրաշարժը զգացվել է Բեքաայում, Մաթնի շրջանում, Քեսերվանում և Բեյրութում:
Լիբանանյան ԶԼՄ-ները գրում են, որ Տրիպոլիում բնակիչները խուճապի են մատնվել և դուրս են եկել փողոց:
Նշենք, որ թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրեթե 40 վայրկյան տևողությամբ զգացվել էր նաև ամբողջ Լիբանանում: