Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը կնոջ՝ Ասմա Ալ-Ասադի հետ ժամանել է Հալեպ՝ տեղի իրավիճակին և հումանիտար աջակցությունների բաշխման ընթացքին հետևելու համար:
Ալ-Ասադը նախ այցելել է Հալեպի պետական համալսարանի հիվանդանոց՝ ավերիչ երկրաշարժից տուժածերին տեսակցելու: Սիրիայի նախագահն իր զորակցությունն է հայտնել վիրավորներին՝ նրանց մաղթելով շուտափույթ ապաքինում:



Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել թուրք-սիրիական սահմանին: Երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանում էր: Սիրիայում և Թուրքիայում զոհերի թիվն անցնում է 21 հազարը:
Ավելացնենք, որ Միացյալ Նահանգերը հայտարարել է, որ 6 ամսով չեղարկում է Սիրիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները՝ երկրաշարժի հաղթահարման համար աջակցությունների անխափան տրամադրման համար: