Միրզոյանն ու Լավրովը հայտնել են Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային հարաբերություններն ամրապնդելու փոխադարձ մտադրությունը

259

Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է Լավրովին դիվանագիտական ​​աշխատողի օրվա առթիվ։

Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ՝ հայտնելով Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային հարաբերություններն ամրապնդելու փոխադարձ մտադրությունը։

Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները։

Ռուսական կողմը կարևորել է եռակողմ համաձայնագրերի կատարման աշխատանքների արագ վերսկսումը, ներառյալ բոլոր տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, ինչպես նաև հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև երկխոսության խթանումը։