Սիրիայի հյուսիս-արևելյան որոշ հատվածները վերահսկող քրդերը փորձում են հումանիտար օգնություն տրամադրել Աֆրինում և Իդլիբում երկրաշարժից տուժածներին:
Սակայն արդեն չորս օր է, ինչ Թուրքիայի աջակցությունը վայելող զինված կազմավորումները արգելափակում են օգնության հասանելիությանը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է լրագրող Մուհամմադ Հասանը:
Նա գրառմանը կից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են բեռնատարները դժվարությամբ առաջանում:
Նշենք, որ երկրաշարժից տուժել է նաև Սիրիայի հյուսիսում ընդդիմադիրների կողմից վերահսկվող հատվածները: Երկրաշարժից միայն մի քանի օր անց ՄԱԿ-ի մարդասիրական աջակցությունը Թուրքիայի տարածքով՝ Բաբ Ալ-Հավա անցակետով կարողացավ մուտք գործել ընդդիմադիրների վերահսկողության տարածք: