Հալեպում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվել են

79

Սիրիայի Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Տեղեկությունը հաղորդում է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը:

Նշենք, որ Հայաստանը 29 փրկարարներ էր ուղարկել Հալեպ՝ երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար:

Ավելի վաղ նաև տեղեկացրել էինք, որ հայ փրկարարների մասնակցությամբ Հալեպում 4 քաղաքացիների կյանք է փրկվել: