Փետրվարի 23-ին Իրանի՝ Թուրքիային սահմանակից Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Թուրքիայի արևելյան մի քանի նահանգներում:
Երկրաշարժի օջախին առավել մոտ գնտվող Վանի նահանգի Բաշքալե շրջանի մի շարք գյուղերում տներ են քանդվել, ինչի հետևանքով 9 մարդ է զոհվել, որոնցից 4-ը երեխաներ: 37 մարդ վիրավորվելե է, որոնցից 9-ի վիճակը գնահատվում է ծանր:
Վանի նահանգապետ Մեհմեթ Էմին Բիլմեզը հայտարարել է, որ փրկարարական աշխատանքներն ավարտված են, և փլատակների տակ մարդ չկա: