Diamond Princess ճանփորդական նավից Իսրայել վերադարձած քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը:Քաղաքացուն անմիջապես մեկուսացրել են, գրում է Jerusalem Post-ը: Բժշկական կենտրոնից հայտնել են, որ վարակված քաղաքացին այդ ընթացքում Իսրայելում ոչ մեկի հետ չի շփվել:
Նշենք, որ COVID-2019 կորոնովիրուսով վարակվելու առաջին դեպքը նույնպես գրանցվել էր ճանփորդանավից վերադարձած իսրայելցու մոտ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրահանգով էլ իսրայելցի մոտ 200 աշակերտի և ուսուցչի հանձնարարվել է տանից դուրս չգալ, քանի որ շփվել են Հարավային Կորեայից ժամանած զբոսաշրջիկների հետ, որոնց մեծ մասը, պարզվել է, վարակված է կորոնոավիրուսով: 77 հոգուց բաղկացած հարավկորեացիների խումբը Իսրայել էր այցելել փետրվարի 8-15-ը: Փետրվարի 21-ին նրանցից 9-ի մոտ հաստատվել է COVID-19 կորոնավիրուսը: